Անհիմն են բոլոր վախերը, նա հեռանալու է․ Գագիկ Համբարյանը՝ Սահակ Մինասյանի մասին
Շիրակի պետհամալսարանից հեռացված դասախոս Գագիկ Համբարյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ կոչ անելով միանալ գործադուլին ու դասադուլին։
«Սիրելի՛ ուսանողներ, Շիրակի պետական համալսարանի, քոլեջի, ավագ դպրոցի հարգելի՛ գործընկերներ, խնդրով մտահոգ քաղաքացիներ
Կոչ եմ անում այսօր համատարած գործադուլով և դասադուլով միանալ մեզ՝ պահանջելով Սահակ Մինասյանի հրաժարականը:
Վստահ եղեք, որ նա հեռանալու է, ուստի անհիմն են բոլոր վախերը, մեր պահանջը արդար է, մենք ուժեղ ենք միասին և պայքարը կունենա ընդամենը մեկ ելք՝ ռեկտորի անփառունակ հեռացումը:
Կհանդիպենք այսօր՝ Շիրակի պետական համալսարանի մուտքի մոտ առավոտյան 11:00-ին»,- գրել է Համբարյանը: