Աֆղանստանում թալիբները փարաջա հագած սպանել են երեք ոստիկանի
Աֆղանստանի արևմուտքում երեք ոստիկան է զոհվել՝ հայտնվելով Թալիբան արմատական շարժման գրոհայինների կողմից կազմակերպած ծուղակի մեջ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Գրոհայինները հագած են եղել կանացի փարաջաներ, կրակել-սպանել են ոստիկանների, երբ նրանք պարեկություն են արել Օբոդ-Բոզոր բնակավայրում, որը գտնվում է Գերաթ նահանգի Զովալ շրջանում»,- լրագրողներին հայտնել է տարածաշրջանի նահանգապետի մամուլի քարտուղար Ջմիլանի Ֆարհադը։