«Ֆուտբոլի աստծու»՝ Իբրահիմովիչի հերթական հանճարեղ պատասխանը․ այս անգամ զոհը Մեսսին էր
Չնայած նրան, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հեռացավ Անգլիայից, այնուամենայնիվ, նրա շուրջ քննարկումները շարունակվում են։
Այս անգամ շվեդը խոսել է իր ու Լիոնել Մեսսիի մասին։ Ֆուտբոլային աշխարհի համար նորություն չէ Իբրահիմովիչի սուր ու քննադատական պատասխաններն այն հարցերին, որոնք նրան տալիս են լրագրողները։
Այս անգամ Իբրան նշել է, որ իր ու Լիոնել Մեսսիի միջև տարբերություն չկա, քանի որ իրենք երկուսն էլ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը դիտելու են հեռուստացույցով։
Հավելենք նաև, որ Չեմպիոնների լիգայի այս խաղարկության գլխավոր ֆավորիտներից մեկը «Բարսելոնա»-ն էր, որը 1/4 եզրափակչում դուրս մնաց իտալական «Ռոմա»-ի հետ պայքարի արդյունքում։