Նեյմարն ու Ռոնալդուն կարող են դառնալ թիմակիցներ
Բրազիլացի Նեյմարի շուրջ լուրերը շարունակում են շրջանառվել եվրոպական սպորտային պարբերականներում։
Չնայած նրան, որ Նեյմարը շարունակում է իր պահվածքով վանել շատ երկրպագուների, այնուամենայնիվ, նա շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։
Մի քանի անգամ անդրադարձել ենք արդեն, որ Նեյմարն այս ամռանը կտեղափոխվի «Ռեալ», սակայն մյուս կողմից էլ, այս լուրի հերքումները անպակաս են սպորտային մամուլից։
Ըստ իսպանական սպորտային պարբերականների տեղեկությունների՝ Նեյմարի՝ «Ռեալ» տեղափոխության շանսերն ավելի են մեծանում, քանի որ այդ տեղափոխությանը դեմ չէ նաև Ռոնալդուն։
Մյուս կողմից՝ Նեյմարը նույնպես ցանկանում է խաղալ Ռոնալդուի հետ։
Սպասվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Նեյմարը նորից կհայտնվի ամենաաղմկահարույց տրանսֆերային պատմության կենտրոնում։