«Ես ստեղ եմ, ազիզ»․ Վանաձորի աղբամանները «ժպտում են» (տեսանյութ)
Վանաձորցիները յուրահատուկ ձև են մտածել քաղաքը մաքուր պահելու համար։ Մի խումբ կամավորներ ստանձնել են Վանաձորի աղբամանները գեղեցիկ տեսքի բերելու գործը։ Երիտասարդ նկարիչները աղբամանների վրա նկարում են գեղեցիկ պատկերներ ու գրառում կարգախոսներ, որոնցով փորձում են գրավել աղբ թափողների ուշադրությունը։
«Ես ստեղ եմ, ազիզ» գրառմամբ աղբամանները կանչում են անցորդներին ու հուշում, որ աղբը թափելու տեղը աղբամանն է։
Մի խոսքով՝ վանաձորցիներն աղբը թափում են ժպիտով ու «ազիզով»։
Տեսանյութը՝ 1tv.am-ի.