Նոր զարգացումներ Դոնալդ Թրամփի ու պոռնոաստղի միջև սկանդալից
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ իր փաստաբան Մայքլ Կոհենին վերադարձրել է 130 հազար դոլարը, որը վերջինս վճարել էր հայտնի պոռնոաստղ Սթորմի Դանիելսին:
Նախկին քաղաքապետի հայտարարությունը հակասում է Թրամփի այն պնդմանը, որ ինքը ոչինչ չի իմացել պոռնոաստղին վճարված գումարի մասին: Ջուլիանին հավելել է, որ այդ 130 հազար դոլարը Թրամփի նախընտրական շտաբին նվիրաբերած գումարներից չի վճարվել:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ Կոհենը հայտարարել էր, եր իր գրպանից 130 հազար դոլար է վճարել Սթորմի Դանիելս կեղծանվամբ պոռնոաստղին:
Լուրեր են շրջանառվում, որ նախագահ Թրամփն ու պոռնոաստղը որոշ ժամանակ հանդիպել են, իսկ այդ լուրը հաստատվել է վերջինիս կողմից: