Մսամթերքի գները նվազել են
Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2018թ. ապրիլին 2017թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 2.0% գնաճ, իսկ 2018թ. մարտի համեմատ`3.1% գնանկում, ինչին մեծապես նպաստել է ձվի 11.9% գնանկումը:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. ապրիլին մարտի համեմատ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 4.4-1.1% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել ք. Կապանում:
Մայրաքաղաքում կաթնամթերքի, պանրի և ձվի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 3.4%-ով:
Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. ապրիլին 2017թ. ապրիլի համեմատ գրանցվել է 11.8% գնաճ, իսկ 2018թ. մարտի համեմատ՝ 0.2% գնանկում: Հանրապետության դիտարկված 7 քաղաքում 2018թ. ապրիլին մարտի համեմատ մսամթերքի գները նվազել են 1.6-0.1%-ով, իսկ 4-ում գրանցվել է 0.2-1.5% գնաճ:
Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 0.1%-ով: 2018թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի 0.3% գնանկում, իսկ շաքարի, սուրճի, թեյի, կակաոյի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Մրգի ապրանքախմբում՝ 2018թ. ապրիլին 2017թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 4.5%, իսկ 2018թ. մարտի համեմատ 1.5% գնաճ: