«168 ժամ». Եթե ապագա իշխանությունները հակված են պահելու հայ-ռուսական այս համագործակցությունը, փոփոխություններ չեն կանխատեսվում. Պ. Ֆելգենգաուեր
«168 ժամ» թերթը գրում է.
««Հայկական կողմն իրավունք չունի զգոնությունը կորցնել»,- մեր թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ՀՀ-ում հայտարարված թավշյա հեղափոխության աշխարհաքաղաքական հնարավոր ազդեցություններին:
Պավել Ֆելգենգաուերի խոսքով՝ հայ-ռուսական համագործակցության ճակատագիրն անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես ՀՀ նոր իշխանությունները կձևավորեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ըստ նրա, եթե ապագա իշխանությունները հակված են պահելու այս համագործակցությունը, դրական են տրամադրված հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը, փոփոխություններ չեն կանխատեսվում:
«Քննարկումներ կան նախկինում Փաշինյանի քաղաքական ծրագրերի վերաբերյալ՝ ելք ԵԱՏՄ-ից և այլն: Բայց ես ներկայումս նրա արտաքին քաղաքական շեշտադրումներին ծանոթ չեմ: Բնականաբար, եթե այդ ծրագրերը պահպանվում են, Ռուսաստանը դրան անհանգստությամբ պետք է վերաբերվի, եթե ոչ, կարծում եմ՝ խնդիր չկա»,- ասել է նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում