«Ժողովուրդ». Շարժմանը մասնակցած ուսանողներն անցել են սպառնելիքների. Նիկոլ Փաշինյանը կոչով հանդես կգա՞
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հասարակությունը բավական ոգևորված է համաժողովրդական շարժման հաղթանակով, երբ ի վերջո ՀՀ քաղաքացիներին հաջողվեց հրաժարական պարտադրել անպարտելի թվացող Սերժ Սարգսյանին: Միայն թե, հիմա ոգևորությունը, ազատությունը երբեմն այլ դրսևորումներ է ստանում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս օրերին բուհերի որոշ ուսանողներ, որոնք հանրահավաքների մասնակցության պատճառով չեն ներկայացել քննություններին, հիմա արդեն փորձում են խուսափել դրանք հանձնելուց, դասախոսներին պարտադրելով նշանակել իրենց գնահատականներն առանց քննության:
Իսկ եթե ոչ, ուսանողները «սպառնում են» դասերին չներկայանալ, ճանապարհ փակել և այլն: Եվ սա, չնայած շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հորդորին, որ ուսանողները գնան դասի, սովորեն հանձնարարված դասերը: Թերևս, Փաշինյանը ևս մեկ հայտարարությամբ պետք է հանդես գա, որով կոչ անի ուսանողներին սովորել ու պատշաճ կատարել պարտականությունները և շարժման հաշվին խույս չտալ ուսումնառության ընթացքում ցուցաբերած թերացումներն ուղղելուց:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում