«Ժամանակ». ՀՀԿ-ն ցուցակ է կազմել. Քանի ձայն է ստանալու Փաշինյանը
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում ուզում են կազմել այն ՀՀԿ-ականների ցուցակը, ովքեր մայիսի 8-ին պետք է քվեարկեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: Հաշվարկը արվում է այնպես, որ Փաշինյանը ստանա 54 ձայն, անհրաժեշտ 53-ի փոխարեն:
Սա արվում է ցույց տալու համար, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ միասնական, և նույնիսկ կողմ քվեարկողները դա անում են կուսակցության որոշմամբ և ոչ թե կուսակցությունից թռնելու հետևանքով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում