80-ամյա կինը դանակը մտցրել է որովայնի մեջ ու ժամանած բժիշկներին թույլ չի տվել իրեն օգնություն ցուցաբերել. Shamshyan.com
Երեկ՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 4 ենթակայանի շտապօգնության թիվ 42 բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուրացան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տանտիրուհուն՝ դանակը որովայնի մեջ, ով բժիշկներին արգելել է իրեն անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել:
Բժիշկները չեն ենթարկվել նրա սպառնալիքներին և տեղում բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ էլ կարողացել են փրկել այդ կնոջ կյանքը:
Shamshyan.com -ի տեղեկություններով՝ այդ կինը 80-ամյա Ջուլյետա Ա.-ն է, ով տանն ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է իրեն խոհանոցային դանակով:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ Ջուլյետա Ա.-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: