«Յուվենթուսը» ցանկանում է ձեռք բերել «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստին
NEWSPRESS.am SPORT-ն արդեն մեկ անգամ անդրադարձել է, որ այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆրանսիական «ՊՍԺ»-ում կադրային ջարդ է սպասվում։ Այդ ամենից զատ, թիմի շատ ֆուտբոլիստներ ցանկանում են հեռանալ ակումբից։
Արդեն հիմա եվրոպական թոփ ակումբները ցանկանում են ձեռք բերել փարիզյան թիմի մի շարք ֆուտբոլիստների։ Արդեն հիմա թուրինյան «Յուվենթուսը» ցանկանում է ձեռք բերել «ՊՍԺ»-ի փլեյմեյքեր Անխել Դի Մարիային, ու պայմանագիրն ավարտվում է ու արգենտինացին թիմը կլքի։
Նախորդ մրցաշրջանում թուրինյան ակումբը կարողացավ ձեռք բերել նաև Բլեզ Մատուիդիին, ով դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստներից։
Հավելենք նաև, որ թուրինյան ակումբը ցանկանում է ձեռք բերել նաև Ադրիան Ռաբիոտին, ով նույնպես ցանկանում է լքել փարիզյան ակումբը։