Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում գրոհայիններ պատրաստելու համար
ԱՄՆ-ն Սիրիայի Ատ-Տանֆա և Էր-Րուկաբան փախստականների ճամբարի հարևանությամբ գրոհայիններ է պատրաստում՝ Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։
Նա նշել է, որ ամերիկացիներն այդ շրջանը հայտարարել են իրենցը, որտեղ տարօրինակ բաներ են կատարվում, ներառյալ գրոհայինների պատրաստում։ Գրոհայինները շարունակելու են ռազմական գործողությունները՝ ի հեճուկս կրակի դադարեցման պայմանավորվածության։
Այս տարվա մարտ ամսին Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ փոքր խումբ է պլաններ մշակում՝ գրոհայինների օգնությամբ Սիրիան փլուզելու համար։