ԵՀՄՖ-ն ունի հնարավորություն՝ սառեցնելու Սերժ Սարգսյանի և որոշ հայտնի խոշորագույն կոռուպցիոներների բանկային հաշիվներն օֆշորներում
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը հայտարարում է, որ արդարադատության միջազգային մարմիններից ստացել է առաջարկություն՝ Հայաստանի մի շարք անհատների բանկային հաշիվներն արևմտյան երկրների և օֆշորների բանկերում սառեցնելու վերաբերյալ: Հատկապես ուշադրությունը բևեռված է Սերժ Սարգսյանի և նրա մերձավորների կողմից օֆշորային գոտիներ տեղափոխված հսկայական ֆինանսական միջոցները Հայաստան վերադարձնելու վրա: Արդարադատության միջազգային կառույցները համանման գործողություն արդեն իրականացրել են՝ կալանք դնելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի 22 մլրդ դոլարի օֆշորային հաշվի վրա: Ավելին, հնարավորություն կա միջազգային դատարանի միջոցով նաև հատուցելու բոլոր այն գործարարների ֆինանսական կորուստները, որոնք տեղի են ունեցել Սերժ Սարգսյանի և նրա կլանի պատճառով:
ԵՀՄՖ նախագահությունը դիմում է բոլոր այն անհատներին և ընկերություններին, որոնք կարող են փաստել իրենց կրած ֆինանսական կորուստները՝ կապված խոշոր օլիգարխների գործունեության հետ՝ նշելով, որ նրանք կարող են դիմել ԵՀՄՖ գրասենյակ՝ օգտվելով կազմակերպության ֆեյսբուքյան էջից կամ [email protected] էլեկտրոնային հասցեից: Մենք կանենք ամեն ինչ Հայաստանից կողոպտված գումարները երկիր վերադարձնելու և այն Հայաստանի տնտեսության վերականգնման ծրագրերին ծառայեցնելու համար:
ԵՀՄՖ նախագահ՝
Դոկտոր ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բրատիսլավա