Աղվան Վարդանյանի մեղքը Սամվել ու Կարեն Կարապետյանների վզին մնաց (ֆոտո)
Այն, որ Նիկոլի դեմ արշավը կազմակերպվել էր ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը՝ իր եղբոր՝ Կարեն Կարապետյանի ձեռամբ, այլևս անհերքելի փաստ է, ինչքան էլ այդ կողմից փորձում են հերքել իրողությունը:
Նրանց թե՛ փողի, թե՛ ընկերության, թե՛ ազդեցության գործոնով հաջողվեց քաղաքական գիծ թելադրել Հայաստանում և տապալել վարչապետության առաջին ընտրությունը:
Սամվել Կարապետյանի եղբայրը՝ համեստ, սուսիկ-փուսիկ Կարեն Կարապետյանը, ով Հայաստանում մեծ ախորժակ ունի, անձամբ է հանդիպել պատգամավորների հետ և առաջարկների ցուցակ հրամցրել:
Նրան սակայն, ըստ մամուլի, չի հաջողվել համոզել Արգամ Աբրահամյանին և Կարինե Պողոսյանին դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին. դա էլ Ծառուկյանի «ահից» չեն համոզվել:
Իսկ ահա ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանին համոզելն, այսպես ասած, ոտքի վրա անելու գործ էր:
Որոշ տեղեկություններով՝ Ազգային ժողովի բակում կայացված վերջին պայմանավորվածությամբ էլ ժամանակավոր խրախճանք ապրեց դաշնակցական պատգամավորը և կասկածի տակ դրեց իր քաղաքական ապագան և մարեց անցյալը:
Այդքան քաղցր մանդատը վայր դնելն, ինչ խոսք, բարդ հոգեբանական տրակտի պատճառ կարող է դառնալ, իսկ ահա կուսակցական անդամատոմսի հանձնումը մահացու հարված է մինչև ատամները դաշնակցական «ընկեր Աղվանի» համար:
Ասում են՝ բարոյահոգեբանական այս մղձավանջին Աղվանը կարող է չդիմանալ ու հանկարծ հրապարակայնորեն ներողություն խնդրի ու պատռի Կարեն Կարապետյանի դիմակը, չնայած դա էլ հեշտ բան չէ. այդ ժամանակ մնացյալ դժվարություններին կգումարվի «կաթից կտվելը»:
Մի խոսքով՝ Աղվան Վարդանյանի մեղքը Սամվել ու Կարեն Կարապետյանների վզին մնաց: