Կոոպերատիվները ձևական բնույթ են կրում․ գյուղտեխնիկայի ուսումնասիրություն չի իրականացրել
ՀՀ Հաշվեքննիչ պալատն ամփոփել է 2017-ի իր աշխատանքները. Գյուղնախարարությունը հերթական անգամ հայտնվել է ուշադրության կենտրոնում։
Հատկապես խոսքը վերաբերում է գյուղտեխնիկայի ձեռքբերման ծրագրին։
Կառավարությունը 2015-17թթ ընթացքում թվով 8 մարզում ստեղծել է 113 գյուղատնտեսական կոոպերատիվ, գնել է 406 միավոր գյուղտեխնիկա: Ստուգմամբ արձանագրվել է, որ գյուղնախարարությունը կոոպերատիվների կարիքներին անհրաժեշտ գյուղտեխնիկայի ուսումնասիրություն, կոոպերատիվների գործունեության և ստացված գույքի մոնիթորինգ չի իրականացրել, քիչ չեն դեպքերը, երբ տրակտորները չեն շահագործում գյուղգործիքների բացակայության պատճառով:
Շատ դեպքերում կոոպերատիվները կրում են ձևական բնույթ: 14 համայնք են ուսումնասիրել և փաստն այն է, որ տեխնիկան չի օգտագործվել: Փաստորեն գնված տեխնիկան չի ծառայում իր նպատակին: Ստացված գործիքների մի մասը չի շահագործվում՝ հողատիպերին չհամապատասխանելու պատճառով և պահվում է բացօթյա ու ոչ պատշաճ պայմաններում:
Գյուղնախարարությունը ԾԻԳ-ը հիմնականում զբաղվում է գյուղտեխնիկայի գնմամբ, բաժանմամբ, բայց նրա արդյունավետ օգտագործման վերաբերյալ գործառույթ իր մոտ չի նախատեսել ու վերահսկողություն չի անում: