«Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքը կմնա ընդդիմություն
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի ժամանակավոր կառավարության ձևավորմանը: Թեև դաշինքը ամենասկզբից միացել է համաժողովրդական պայքարին և արդեն երկու անգամ է սատարում Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու հարցում, սակայն դաշինքը նպատակահարմար չի գտնում այս փուլում քաղաքական պատասխանատվություն ստանձնել ժամանակավոր կառավարության գործունեության համար:
Այսպիսով, «Ծառուկյան» դաշինքը կմնա ընդդիմություն և արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որպես ընդդիմադիր ուժ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: