Դրաման շարունակվում է․ Նոր մանրամասներ՝ Կավանիի ու Նեյմարի բախման ոդիսականից
Չնայած նրան, որ մրցաշրջանն ավարտվում է, սակայն դեռ շարունակվում են տարեսկզբյան իրադարձությունների քննարկումները։ Մրցաշրջանի սկզբում բոլորի ուշադրության կենտրոնում ֆրանսիական «ՊՍԺ»-ն էր, որը ձախողեց առաջնությունը։
Այդ ամենի հետ մեկտեղ բոլորը կհիշեն Կավանիի ու Նեյմարի մանկական բախմանը, որը երկար ժամանակ ամենաքննարկվող թեմաներից մեկն էր։
Այս թեման մինչ օրս շարունակում է քննարկվել։ Ինչպես հաղորդում են ֆրանսիական սպորտային պարբերականները, այս թեմայի շուրջ նորից զրուցել է Կավանիին։ Նա ասել է, որ այդ հարցի շուրջ զրուցել է Նեյմարի հետ ու նշել, որ առաջնային թիմային հաջողությունը պետք է լինի, քան թե անձնականը։ Կավանիի համար առաջնայինը թիմային հաջողությունն է, իսկ Նեյմարը եկել էր «ՊՍԺ» «Ոսկե գնդակը» հաղթելու համար, բայց․․․․
Իսկ Նեյմարը շարունակում է իր պահվածքով հեռանալ անգամ իր երկրպագուների հարգանքից։ Այնուամենայնիվ, կարելի է նշել, որ այս մրցաշրջանի 10 ամենաքննարկվող ֆուտբոլային նյութերի ցանկում այս իրադարձությունը տեղ կզբաղեցնի լավագույն 5-յակում։