Սիրիայում կործանվել է ռուսական Су-30СМ կործանիչ. օդաչուներից մեկը հայ է
Սիրիայում կործանվել է ռուսական կործանիչ Су-30СМ. Երկու օդաչուները մինչև վերջին րոպեն փորձել են փրկել ինքնաթիռը, սակայն զոհվել են:
Վթարը տեղի է ունեցել ՌԴ ժամանակով 9:45-ին Միջերկրական ծովի ջրերում, երբ կործանիչը բարձրություն է վերցրել Հմեյմիմ ռազմաբազայից:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի շարժիչ հավանական է թռչուն մտած լինի:
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ օդաչուներից մեկը Ալբերտ Դավիդյանն է:
Ռուսական ինքնաթիռի մասնակցությամբ վերջին ավիաաղետը Սիրիայում տեղի է ունեցել մարտին: Այն ժամանակ Հմեյմիմ ռազմաբազա վայրէջքի ժամանակ կործանվեց Ан-26-ը: Ինքնաթիռում գտնվում էր 33 մարդ և անձնակազմի 6 անդամ. բոլորը զոհվել էին: