«Ծառուկյան դաշինք»-ի 27 պատգամավոր ստորագրել է Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը
«Ծառուկյան դաշինք» խմբակցության 31 պատգամավորից 27-ը ստորագրել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու ձևաթուղթ:
Այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հաղորդեց, որ հավաքված ստորագրությունների թիվը բավարար է՝ հաշվի առնելով նաև «Ելք»-ի ու ՀՅԴ ստորագրությունները։
Հարցին, թե ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի երեկվա հայտարարությունից հետո, ենթադրվո՞ւմ է, որ ՀՀԿ-ն սատարելու է ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին, ասաց. «Քաղաքականության մեջ մինչև վերջ ինչ-որ բանում վստահ լինելը, հատկապես այս դեպքում, ես վստահ չեմ պնդի, բայց կարծում եմ՝ ցանկացած քաղաքական ուժ պիտի հարգի իր խոսքը»: