Նիկոլ Փաշինյանը՝ «ձյուդոյի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր»
Քիչ առաջ, Հանրապետության հրապարակում հավաքված բազմահազարանոց հավաքի մասնակիցների առաջ ձյուդոյի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ֆերդինանդ Կարապետյանը հայտարարեց, որ իր մեդալը նվիրում է Նիկոլ Փաշինյանին:
Նիկոլ Փաշինյանն անչափ հուզվեց, բայց հայտարարեց, որ չի կարող ընդունել այդ նվերը, որովհետեւ այդ մեդալը պետք է կրի այն նվաճած մարզիկը:
Ֆերդինանդ Կարապետյանին իր մեդալը վերադարձնելուց բացի՝ Նիկոլ Փաշինյանը նրան նվիրեց նաև «Իմ քայլը» շարժման կրծքանշան:
Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում կայացած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում մեր հայրենակից Ֆերդինանդ Կարապետյանն, ինչպես հայտնի է, 73 կգ քաշային կարգում նվաճել է չեմպիոնի տիտղոսը:
Մեր մարզիկը վճռորոշ գոտեմարտում հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Հիդայատ Հեյդարովին: