«Աշխարհի վերջը գա, ես թիմ չեմ դավաճանի, կդնեմ մանդատս, բայց թիմ չեմ դավաճանի». Ալիկ Սարգսյան
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանի կարծիքով՝ հարցի լուծման ճանապարհը երկխոսության նստելն է:
«Օդանավակայանը փակելով՝ հա՞րց է լուծվում, սա անելու բան չէ»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում:
Ալիկ Սարգսյանը չի կարծում, թե ՀՀԿ-ն կպառակտվի: Ինչ վերաբերում է իրեն, ապա, ըստ նրա, այդ մասին խոսք լինել անգամ չի կարող:
«Ինչ բառ սկսում է «դ» տառով, այսինքն՝ դավաճանություն, ես այդ հարցում չկամ, մոռացեք: Աշխարհի վերջը գա, ես թիմ չեմ դավաճանի, կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմ չեմ դավաճանի»,- ասաց նա:
Ալիկ Սարգսյանը չցանկացավ նաև գնահատական տալ ՀՀԿ-ական պատգմավոր Ֆելիքս Ցոլակյանի քվեարկությանը:
«Առաջարկում եմ թող անհրաժեշտ հետևություն անեն, մի ջնջեք անցյալը, հասկանում եմ երիտասարդությանը, նրանք ոչ միայն մեր ապագան են, այլև՝ ներկան, վատ հետևանքներ կլինեն»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ վատ հետևանքներ ասելով՝ նկատի չունի իշխանության կողմից ճնշումը, պարզապես ինքը մտահոգ է երկրի անվտանգությամբ:
«Մի տարեք երկիրը փորձության»,- հորդորեց Ալիկ Սարգսյանը: