Ինձ արգելում ես, որովհետև ես պատգամավո՞ր չեմ. քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)
Վաղ առավոտից Երևանում փակ են բոլոր խաչմերուկները: Քաղաքապետարանի հարակից փողոցները ևս փակ են: Այստեղ ոստիկանները փորձել են բացել փողոցի որոշ հատված, սակայն քաղաքացիները չեն ենթարկվել:
«Ինձ ասում ես՝ կարգ եմ խախտում, ազատ տեղաշարժն եմ փակում, որովհետև ես պատգամավոր չե՞մ»,-կեսկատակ-կեսլուրջ ասաց քաղաքացին ոստիկանին:
Մանրամասները տեսանյութում.