ՓՊ-ն կոչ է անում դատական համակարգին՝ հարգելի համարել նիստերին չմասնակցած փաստաբանների բացակայությունը
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կոչով դիմել է դատական համակարգին.
«Հաշվի առնելով բազմաթիվ փաստաբանների մասնակցությունը ժողովրդական ընդվզման ալիքի շրջանակներում կազմակերպվող բողոքի ակցիաներին, ինչպես նաև առկա տեղաշարժման խոչընդոտները՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կոչ է անում դատական համակարգին հարգելի համարել այս օրերին դատական նիստերին չմասնակցած փաստաբանների բացակայությունը՝ հետաձգելով դատական նիստերը»,-ասված է Զոհրաբյանի կոչում: