Արտաշատում ինքնասպանության փորձ է կանխվել
Մայիսի 2-ին, ժամը 10:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հաղորդակցության աշտարակից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Բանակցությունների արդյունքում Գ. Պ.-ն ինքնակամ իջել է աշտարակից և հեռացել դեպքի վայրից: