ԱԺ նիստը տապալվեց` քվորում չկա
Այսօր սկսվել է ԱԺ հերթական քառօրյան, սակայն այս պահին նիստը չի կայանում, քանի որ քվորում չկա, գրանցվել է ընդամենը 29 պատգամավոր:
«Ծառուկյան» դաշինքից ներկա էր պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ով հայտարարեց, որ իրենց դաշինքի պատգամավորները բոյկոտում են նիստերը և չեն ներկայանալու:
Ժամանակ առ ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին են զանգահարում պատգամավորներ, տեղեկացնում, որ չեն կարողանում հասնել ԱԺ:
Երևանում փողոցները փակ են, հաստատությունները՝ նույնպես, Հայաստանում համատարած գործադուլ է:
«Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է հանրությանը՝ կոչ անելով ճանապարհ տալ ՊՆ-ի, ԱԻՆ-ի, շտապօգնության մեքենաներին, ինչպես նաև լրագրողներին: