Ռուսաստանում տղամարդն ու 2 անչափահաս երեխաներն ընկել են T-60 տանկի վրայից
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Ռուսաստանում։ Սանկտ-Պետերբուրգ քաղաքի զվարճանքի այգիներից մեկում տղամարդն ու 2 անչափահաս երեխաներն ընկել են T-60 տանկի վրայից ու ստացել են վնասվածքներ։
Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ դեպքը տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգի մոտակայքում։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։ Տեղի արտակարգ իրավիճակների նախարարությունը պաշտոնական հաղորդագրության մեջ նշում է․ «Տղամարդն ու 2 անչափահաս երեխաները, ովքեր համապատասխանաբար 15 և 8 տարեկան են, ընկել են T-60 տանկի վրայից՝ զբոսանքի ժամանակ։ Նրանք ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու նրանց տեղում օգնություն է ցուցաբերել շտապօգնությունը»։
Հավելենք նաև, որ տեղում աշխատում է նաև քննչական ծառայությունը, ովքեր պարզում են դեպքի մանրամասները։