Ինչպե՞ս է Մխիթարյանը շրջանցում Պոլ Պոգբային ու Էշլի Յանգին (տեսանյութ)
Անգլիայի պրեմիեր լիգայի հերթական տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Արսենալին»։ Հանդիպման ամենակարևոր դրվագը Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի գնդակն էր, որ նա հեղինակեց իր նախկին թիմի՝ «Մանչեսթերի» դարպասը։
Սակայն այդ ամենից զատ Հենրիխը փայլեց նաև մի շարք այլ դրվագներում։ Հանուն արդարության պետք է նշել, որ «Արսենալի» կազմում լավագույնը Մխիթարյանն էր, ով ամբողջ հանդիպման ընթացքում իր հետևից տանում էր թիմին։
Սակայն հանդիպման ամենահիշարժան դրվագներից էր նաև Մխիթարյանի ու Պոգբա-Յանգ զույգի միջև միկրոմենամարտը։
Մանրամասները՝ տեսանյութում