ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն բարեփոխված Ընտրական օրենսգրքով. Զոհրաբյան
«Արտահերթ ընտրության համար մենք պետք է առաջին կարևոր քայլն անենք՝ բարեփոխելու Ընտրական օրենսգիրքը»։
Այդ մասին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ մայիսի 1-ից հետո սկսվելու է իրապես սևագործ աշխատանք, պետք է արտահերթ ընտրությունների գնալ՝ ունենալով լուրջ Ընտրական օրենսգիրք։
Սակայն թե որքան ժամանակ դրա համար կպահանջվի, Նաիրա Զոհրաբյանը չի կարող ասել, ժամկետի մասին դեռ քննարկումներ չեն եղել։
«Երբ մայիսի 1-ից հետո կառավարությունը ղեկավար կունենա, արտահերթ ընտրությունների ժամկետները կքննարկվեն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ խոստանալով մայիսի 1-ից հետո պատասխանել բոլոր հարցերին։