Կկայանա՞ արդյոք Մխիթարյանի ռևանշը, թե՞ ոչ․ նոր մանրամասներ «Արսենալ»-«Մանչեսթեր» հանդիպումից
Լոնդոնի «Արսենալի» երկրպագուներն անհամբեր սպասում են վաղը կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմհանդիպմանը։
Այս երկու թիմի հանդիպումները միշտ էլ եղել են առանցքային ու դիտարժան, սակայն այս տարի այն առավել դիտարժան կլինի, քանի որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ այս երկու թիմերը մեգափոխանակում իրականացրին։
Այս հանդիպմանն ընդառաջ շատերը ցանկանում են տեսնել Հենրիխ Մխիթարյանին, ով արդեն երկար ժամանակ բացակայում է վնասվածքի պատճառով։
Մխիթարյանն ինքը շատ մեծ ցանկություն ունի խաղալ այդ խաղում ու հանդիպմանն ընդառաջ նշել է, որ հավատում է խաղին մասնակցելուն։ Այդ հարցին անդրադարձել է նաև Արսեն Վենգերը, ով նույնպես հույս ունի, որ Մխիթարյանը դուրս կգա խաղադաշտ։
Լոնդոնյան թիմին մոտ կանգնած աղբյուրները նշում են նաև, որ Հենրիխ Մխիթարյանն ամենայն հավանականությամբ հանդիպման երկրորդ խաղակեսում դուրս կգա խաղադաշտ։