Թուրքիայում պատրաստվում են դատապարտել ընդդիմադիր 13 լրագրողի
Թուրքական դատարանն ընդդիմադիր լրատվության 13 լրագրողի դատապարտել է ազատազրկման՝ ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեղադրանքով:
Լրագրողները դեռ ազատության մեջ կմնան մինչ դատարանի որոշման բողոքարկման գործընթացի ավարտը:
Դատապարտված լրագրողների մեջ կան նաև շատ հայտնի հեղինակներ, որոնցից է հետաքննող լրագրող Ահմեդ Շիկը, ով «Իմամի բանակը» գրքի հեղինակն է: Գիրքը թուրքական էլիտայում Գյուլենի կողմնակիցների մեծ ցանցի մասին է:
Ահմեդ Իմամը դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման: Թուրքիայում հայտնի քաղաքական ծաղրանկարների նկարիչ Մուսա Քարտը դատապարտվել է 3 տարվա ու 9 ամսվա ազատազրկման: Լրագրողների մեծ մասն աշխատում էին Cumhuriyet թերթում, որն ընդդիմադիր թերթ է համարվում և բազմիցս քննադատել է Էրդողանին և նրա վարչակարգը:
Թերթի խմբագրությունը հիմնադրվել է դեռևս 1924 թվսկանին և այսօր խմբագրություններ ունի ինչպես Ստամբուլում, այնպես էլ Իզմիրում և Անկարայում: