Վերջապե՜ս․․․ Ունայ Էմերին այս ամռանը կհեռանա «ՊՍԺ»-ից
Այս տարվա ֆուտբոլային աշխարհի ամենամեծ ձախողումը փարիզյան «ՊՍԺ»-ի ձախողումն էր։ Նախորդ ամռանը փարիզյան ակումբը ծախսեց աստղաբաշխական գումարներ, սակայն մեծ հաշվով ոչինչ չկարողացավ անել եվրոպական ասպարեզում։
Շատերն այդ ամենը կապում են մարզիչ Էմերիի հետ, իսկ շատերը՝ թիմի, քանի որ թիմը բաղկացած չէ միայն թանկարժեք ու աստղային ֆուտբոլիստներից, այլ պետք է ունենա ակումբային ոգի։
Արդեն հիմա այս ակումբը հանել է իր բանկային գումարները ու պատրաստվում է պայթեցնել տրանսֆերային շուկան, պատրաստվում է չխնայել ոչինչ ու միլիոններ ծախսել ֆուտբոլիստների համար։
Այս ամենի հետ մեկտեղ պետք է նշել, որ վերջապես կայացավ փարիզյան ակումբի երկրպագուների երազանքը։
Ինչպես հաղորդում են ֆրանսիական սպորտային պարբերականները, «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին նշել է, որ այս ամռանը կհեռանա թիմից։
Առայժմ բաց է թիմի նոր մարզչի հարցը, քանի որ բանակցությունները շարունակվում են մի շարք մասնագետների հետ։ Սակայն այս պահի դրությամբ ամենագլխավոր հարցն այն է, որ վերջապես թիմի երկրպագուները հասան իրենց երազանքին ու մյուս մրցաշրջանից այլևս չեն տեսնի Էմերիին։