Տղամարդը համբուրում է կոբրա օձին (տեսանյութ)
Կոբրաները համարվում են ամենաթունավոր օձերը։ Նրանք հիմնականում հանդիպում են Աֆրիկայում ու Ասիայում։ Այս ամենի հետ մեկտեղ կոբրաները համարվում են նաև ամենահետաքրքիր կենդանիներից ու շատ ժամանակ կարելի է տեսնել մարդու ու կոբրայի միջև թե՛ «մտերիմ», և թե՛ «վտանգավոր» հարաբերություններ։
Տեսանյութում ներկայացվում է մարդու ու կոբրայի խաղը, որի ժամանակ տղամարդը համբուրում է կոբրային։
Հավելենք նաև, որ նմանատիպ «ներկայացում» կարելի է տեսնել Աֆրիկայում ու Ասիայի մի շարք երկրներում, որտեղ մարդիկ այս կերպ աշխատում են գումարներ։