Սպանդ Չինաստանի դպրոցներից մեկում․ կա 7 զոհ և 19 վիրավոր
Չինաստանի Յուիլին քաղաքի դպրոցներից մեկում տեղի է ունեցել սպանդ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 7 զոհ և 19 վիրավոր։
Ինչպես հաղորդում են չինական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Չինաստանի ժամանակով 18։10-ին, իսկ մեր ժամանակով՝ 14։10-ին, երբ երեխաները դուրս են եկել դպրոցի շենքից դուրս։
Հանցագործը զինված է եղել սուր կտրող-ծակող գործիքով։ Հանցագործի գործողությունների հետևանքով կա 7 զոհ և 19 վիրավոր։
Վիրավորներին տեղում բժշկական օգնություն են ցույց տվել։
Ria.ru-ի փոխանցմամբ՝ հանցագործը ձերբակալված է, սակայն դեռ չկան նախնական տեղեկություններ այն մասին, թե ի՞նչն է եղել հանցագործության պատճառը։