Ի՞նչ խնդիր կա Լուիս Էնրիկեի ու «Արսենալի» ղեկավարության բանակցությունների մեջ
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ ամենաքննարկվողներից։
Այս պաշտոնի համար կան մի շարք թեկնածուներ։ «Արսենալից» զատ հաջորդ մրցաշրջանում տեղի կունենան լուրջ մարզչական փոփոխություններ։ Լոնդոնյան թիմի գլխավոր մարզչի թեկնածուներն են Մաքսիմիլիանո Ալեգրին, Լուիս Էնրիկեն, Կառլո Անչելոտին և այլն։
Սակայն այս պահի դրությամբ ամենահավանական թեկնածուն Լուիս Էնրիկեն է, ով նույնիսկ բանակցում է ղեկավարության հետ պայմանագրի մի շարք կետերի թարմացման շուրջ։
Աղբյուրները նշում են, որ այս պահի դրությամբ Էնրիկեն ցանկանում է տրանսֆերների համար ստանալ մեծ գումար, սակայն լոնդոնյան թիմի ղեկավարությունը չի պատրաստվում տրամադրել 50 միլիոն եվրոյից ավելի գումար։
Հավելենք նաև, որ Լուիս Էնրիկեն ցանկանում է տրանսֆերների համար ստանալ 250 միլիոն եվրո։