Առանց պետհամարանիշի մեքենա վարած ոստիկանը ենթարկվել է կարգապահական տույժի
Ապրիլի 26-ին համացանցում տեսանյութ է հրապարակվել, որ ոստիկանության համազգեստով մի երիտասարդ վարում է առանց հաշվառման համարանիշերի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։
Ոստիկանությունից հայտնում են, որ տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել։
Պարզվել է, որ «Մերսեդեսը» վարած անձը հանդիսանում է ոստիկանության զորքերի զինծառայող, ոստիկանության սերժանտ Արմեն Թովմասյանը։
Նա հիշյալ արարքը կատարելու համար ենթարկվել է կարգապահական տույժի։