Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)
Վաղ թե ուշ, հայաստանցիների աչքերում Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ՝ ունենալով ռեպուտացիոն անխուսափելի կորուստներ. քաղաքագետՀայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՈւթ թիկնապահ միայն մեկ կադրում․․․ նման բան Հայաստանում ո՞վ և ե՞րբ է տեսել․ Էդգար ՂազարյանԵկեք վառ պահենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Մակրոնը գրառում է արելԱդրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ ՄելանշոնԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Բայդենն ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանnւթյnւն» եզրույթը
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերինԽոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին

1 տարեկան երեխայի արյունը Նիկոլի խղճին է, ու «կներեք անհարմարության համար» ասելով՝ խիղճը չի մաքրվի

Այն, որ արդեն մի քանի օր է՝ քաղաքում քաոսային վիճակ է, ոչ ոք հերքել չի կարող․ խաթարված երթևեկություն, խեղաթյուրված վիճակ ու կեղտոտ փողոցներ։

Մենք, իհարկե, չենք փորձում քարկոծել շարժումը, բայց կարծես բոլորը մոռացել են, թե ինչի համար են հավաքվել ու ինչ են ուզում անել։

Ձեռքերը վեր բարձրացրած՝ «թավշյա հեղափոխություն» անող խաղաղ ցուցարարներն ամեն քայլափոխի ջարդում են քաղաքի նստարաններն ու աղբամանները, աղտոտում փողոցն ու փակ համարանիշներով մեքենաներով՝ ականջ ծակող ազդանշաններով ու վայրագությամբ քշում անօրինական հատվածներում։ Այլ կերպ ասած՝ «թավշյա հեղափոխությունը» վերածվել է «խուլիգանության», որի հիմնական կատարողները, իհարկե, դպրոցահասակ անչափահասներ են և ուսանողներ։ Ու Փաշինյանը, ով բողոքում է անօրինության դեմ, խթանում է այս անկարգությունները՝ շարունակական բնույթ տալով դրանց ու կոչ անելով շարունակել անկարգությունները։ Արդյունքում՝ վթարներ, անհանգստություն ու ամենավտանգավորը՝ ատելություն․․․

Ատելություն նիկոլականների ու չնիկոլականների միջև․ եթե նիկոլական չես, այսինքն, եթե փողոցում «Նի-կոլ», «Նի-կոլ» չես բղավում, ուրեմն Հանրապետական ես, իսկ եթե Հանրապետական ես, ուրեմն ծախված Հանրապետական ես ու սադրիչ տականք։ Սա ի՞նչ է եղբայր, «թավշյա հեղափոխությո՞ւն», «նոր, ժողովրդավար երկիր ստեղծելու տե՞նչ», թե՞ պարզապես հերթականը․․․ հերթական չհաջողվածը։

Մարդկանց անհարմարություն են պատճառում, նեղացնում ու «կներեք անհարմարության համար» ասելով՝ շարժվում առաջ։ Եվ այս ֆոնին ատելությունն օրեցօր աճում է, երբ երեխան զանգում է ծնողին ու ասում, որ ինքը դպրոցում մենակ է մի քանի ուսուցչի հետ, մյուս երեխաներն արդեն գնացել են, իսկ ծնողն արդեն ժամուկես ուշացել է, որովհետև երկու արմատական ակտիվիստ չեն թողնում առաջ շարժվել ու բառացիորեն ստիպում է միանալ իրենց։ Ասում եմ՝ «երեխաս դպրոցում է մնացել, ուշանում եմ, արդեն մեկ ժամ է՝ զանգում է, բաց թողեք գնամ», ասում են՝ «եթե չես միանում, ուրեմն Հանրապետական ես»․․․ Ա՛յ քեզ ապուշ մտածելակերպ, ա՛յ քեզ տխմարություն, այ դա՛ է գեղցին, Նիկո՛լ Փաշինյան։ Ի՞նչ է նշանակում՝ փակեք ու ստիպեք, հանեք-տարեք։ Իսկ ո՞վ է պատասխան տալու իմ երեխայի առջև ու ո՞վ է բացատրելու նրան, թե իր մայրն ինչու է իրեն թողել դպրոցում․․․

Բայց սա դեռ փոքրագույնն է․ ո՞վ է պատասխան տալու այն 1 տարեկան երեխայի արյան համար, որին ակտիվիստների փակ համարանիշերով ավտոմեքենան վթարի է ենթարկել։ 

Այստեղ չի քննարկվում այն հարցը, որ ճանապարհային ոստիկանությունը պետք է առավելագույնս զգոն լիներ՝ հաշվի առնելով փողոցում տիրող անհնազանդության ցույցերը։ Բայց ո՛չ, ուշադիր չի եղել, վերահսկողությունը պատշաճ չի իրականացրել, ինչի հետևանքով ունեցանք այն, ինչ ունեցանք․ տարիներով սպասված փոքրիկ, ում ծնողները կորցրեցին հաշված րոպեների ընթացքում, իսկ իրենք՝ ծնողները, հիմա հիվանդանոցում են։ Ո՞ւր էր ոստիկանությունն այդ ժամանակ, և հիմա ո՞ւմ վրա է երեխայի մահվան պատասխանատվության զգացումը՝ ոստիկանների, ովքեր իրենց տեղում չեն եղել, թե՞ Նիկոլի, ով ներողություններով՝ շարունակում է անհնազանդության կոչերը։

Այստեղ Փաշինյանի «կներեք պատճառած անհարմարության համար»-ը չի անցնի, ու անմեղ փոքրիկի մահը Փաշինյանի խղճի վրա է մնում։ Թե՞ նա դրա համար էլ կմեղադրի «չնիկոլականներին» ու կհամոզի, թե սադրիչներ են եղել, ու հավաքված բազմությունն էլ կգոչի «այո՜, այո՜․․․»։

Այս «այո»-ներն ու բարձրացող ձեռքերը Փաշինյանի ինքնադատաստանը չեն։ Եթե մի քիչ էլ այսպես շարունակվի, ապա Նիկոլի համար ինքնադատաստանը կլինի նրա անազնվությունից ու սխալներից ծանրացած խիղճը, որի ծանությունից վարչապետի աթոռը շատ կարճ ժամանակում կճկռի իր տակ ու կկոտրվի մի օր։ Եթե, իհարկե, հասնի այդ աթոռին․․․

Արմինե Մկրտումյան