Անցած գիշեր հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց համարանիշերի երթևեկող 18 ավտոմեքենա. Ահարոնյան
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անցած գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Միջոցառումները շարունակվում են։ Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթեւեկության կանոնները»: