Շարլ Ազնավուրը երիկամների խնդիր ունի
Նախօրեին ռուսական ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Սանկտ Պետերբուրգում համերգի փորձի ժամանակ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրն իրեն վատ է զգացել և նրան տեղափոխել են հիվանդանոց: Սանկտ-Պետերբուրգում նախատեսված համերգը հետաձգվել էր:
Այսօր արդեն հայտնի է դարձել, որ 93-ամյա Ազնավուրը Ֆրանսիա կվերադառնա:
Բացի այդ, նշվում է, որ շանսոնյեի մոտ երիկամների խնդիր կա, իսկ թե կոնկրետ ինչ, չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրն ապրիլի 25-ին Սանկտ-Պետերբուրգի «Հոկտեմբեր» համերգասրահ պետք է համերգ տար, սակայն համերգը հետաձգվում է մինչև 2019 թվականի ապրիլի 9-ը, պատճառն Ազնավուրի առողջական վիճակն է: