Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ

Ինչպես որոշի ժողովուրդը, այնպես էլ կլինի «Ծառուկյան» դաշինքն ու Գագիկ Ծառուկյանը․ Միքայել Մելքումյան

Սա բացառիկ ու աննախադեպ շարժում էր։ «Ուրվագիծ» հաղորդաշարի ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությանը։

Նրա որակմամբ՝ սա լրջագույն շարժում է, որը միտված է պետության ապագայի կերտմանը։

«Հալալ է մեր ժողովրդին և շարժման լիդերներին, որ կարողացան»,- ասաց Մելքումյանը։

Նա այս հարցում անդրադարձավ նաև «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշմանը։

«Ինչպես կլինի ժողովուրդը, այնպես էլ կլինի նոր կառավարությունը և նրա ղեկավարը։ Ժողովուրդը միշտ ճիշտ է և ինչպես նա որոշի, այնպես էլ կլինի «Ծառուկյան» դաշինքն ու Գագիկ Ծառուկյանը»,-ասաց ԱԺ փոխխոսնակը։

Նրա որակմամբ՝ անցած 10 տարվա ընթացքում մենք ունեցանք ունիտար պետություն, կիսաֆեոդալական համակարգ՝ դեմոկրատական շղարշի տակ։ Միքայել Մելքումյանի խոսքով՝ Հայաստանը երկիր էր, որտեղ բոլորը կախված էին մի մարդուց՝ Սերժ Սարգսյանից, որը ստեղծում էր անազատությունների ինստիտուտ։

«Սա խայտառակություն էր։ Համակարգն այնպես էր ձևավորվել, որ խարիսխներ էր գցել դատական, իրավական և բոլոր համակարգերում։ Սա խայտառակ կիսաֆեոդալական օրգանիզմ էր, ծնել էր անարդարություն։ Եվ ժողովուրդն անվտանգություն և արդարություն էին ուզում»,-ասաց Մելքումյանը։

Խոսելով ապրիլի 17-ին տեղի ունեցած՝ Սերժ Սարգսյանի վարչապետության քվեարկության մասին՝ նա նշեց, որ «Ծառուկյան» խմբակցությունից կողմ էին քվեարկել բիզնես ունեցողները և նրանք, ովքեր ինչ-որ չափով վերոհիշյալ կախվածության մեջ էին Սերժ Սարգսյանից։

«Հիմա մենք շանս ունենք նորմալ մտածողության երկիր դառնալու, որտեղ չի լինի վախն ու քծնանքը»,-ասաց Մելքումյանն ու հավելեց․ «Դուք միայն տեսնեիք, թե բարձր կալիբրի պաշտոնյաներն ինչպես էին քծնում․․․»։

Միքայել Մելքումյանն անդրադարձավ նաև վարչապետի թեկնածուի և ժամանակավոր կառավարության ձևավորման հարցին։ Նրա դիտարկմամբ՝ արդար ընտրություն անցկացնելու համար պետք է նաև Ընտրական օրենսգրքում որոշ փոփոխություններ կատարել։ 

«Մենք նաև խոսում ենք բանակցության մասին, որտեղ անպայման պետք է կոնսենսուս լինի։ Սուպերվարչապետի ռեսուրսները պետք է ապակենտրոնացնել։ Այսինքն՝ որպեսզի մտավախություն չլինի որևէ մեկի կողմից, որ ժամանակավոր վարչապետը կարող է դառնալ այն հին համակարգի կրողներից մեկը՝ անկախ իր բովանդակությունից»,-ասաց Մելքումյանը։ 

Բացի այդ, նրա խոսքով, կոնսենսուս պետք է լինի նրա շուրջը ձևավորված քաղաքական ուժերի միջև, որը կներշնչի վստահություն միմյանց հանդեպ։

Օրենսգրքի հետ կապված՝ նա իր դժգոհությունը հայտնեց ռեյտինգային համակարգից, որը, ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ, քարուքանդ անող համակարգ է։ Ըստ Մելքումյանի՝ պետք է լինի 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգ։

«Փակ ծրար, բաց ծրար, չգիտեմ ինչեր-ինչեր պետք է վերանան և հասկանալի ԸՕ պետք է լինի, որը մարդը գնա ու առանց դժվարության ընտրի»,- նկատեց Մելքումյանը։

Նրա հաշվարկներով՝ ժամանակավոր կառավարության գործունեության ընթացքում, կլինի դա մեկ կամ երկու ամիս, թե մաքսիմում երեք ամիս, կարելի է կատարել 4-5 պարզ քայլ, որոնք չեն պահանջում ֆինանսական ներդրումներ, միջազգային վարկեր կամ տնտեսական ռեսուրսներ։

Սակայն որպեսզի այդ ընթացքում տնտեսությունն անդառնալի կորուստներ չունենա, հարկավոր է 2-3 օրում լուծել այդ խնդիրը։

«Այսօր երկրում պարալիզացված վիճակ է․ չեն գործում շատ կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ։ Սա անհապաղ լուծում է պահանջում։ Իսկ երբ ԱԺ-ում կլինի նոր վարչապետի ընտրություն և կառաջադրվեն ֆրակցիաները, 2-3 օրում պարզ կլինի, թե կոնսենսուսն ինչի շուրջ է։ Բայց կունենանք անդառնալի կորուստներ, եթե դե յուրե անիշխանության վիճակը երկրում շարունակվի, դե յուրե, քանի որ այսօր իշխանության տերը ժողովուրդն է»։

Միքայել Մելքումյանի որակմամբ՝ պետության ղեկավարը պետք է ունենա քաղաքական բովանդակություն, իսկ դրանից զուրկ կառավարության ղեկավարը պետք չէ։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նա իր ծրագրերն ունի և դրանց մասին խոսվում է արդեն երկար ժամանակ։ 

«Գագիկ Ծառուկյանն իր ֆինանսական մեծ ներդրումները միշտ ունեցել է տարբեր ոլորտներում, և այս ցենզը միշտ պահպանվում է։ Բայց նորից եմ կրկնում՝ կվարվենք այնպես, ինչպես կորոշի ժողովուրդը»,- եզրափակեց Մելքումյանը։