Նիկոլ Փաշինյանը կոչ է անում վաղը ողջ հանրապետության տարածքում 20 րոպեով դադարեցնել բոլոր մեքենաների երթևեկությունը
Վաղն առավոտից նոր թափով ու ծավալով շարունակվելու են դասադուլներն ու գործադուլները: Եւս մի քայլ ենք անում եւ ավարտում այս պատմությունը: Այս մասին Հանրապետության հրապարակում րոպեներ առաջ հայտարարեց Նիկոլ Փալինյանը:
«Գործողությունները սկսում ենք ժամը 12-ից: Ճանապարհների, կամուրջների շրջափակում ենք անելու: Կոչ եմ անում՝ բոլոր ավտոմեքենաները ամբողջ հանրապետության տարածքում 12:05-ից սկսած 20 րոպեով դադարեցնեն երթեւեկությունը: Ուղղակի 20 րոպեով կանգ առեք, հետո շարունակեք ձեր ճանապարհը»,-հայտարարեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ վաղը, ժամը 19-ին, նորից հանրահավաք է լինելու Հանրապետության հրապարակում: