Կարեն Կարապետյա՛ն, դու եկել ես սատանի մայլեն քյանդրբազ ես խաղո՞ւմ. թե ուզում ես՝ բախտդ փորձիր. Նիկոլ Փաշինյան
Կարեն Կարապետյանը հույս ուներ, թե ապրիլի 23-ի տոնակատարությունից և ապրիլի 24-ի հիշատակի արարողությունից հետո մարդիկ այլեւս փողոց դուրս չեն գալու: Սակայն նա սխալվեց: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պահանջում ենք ՀՀԿ-ի ամբողջական կապիտուլյացիան ժողովրդի առաջ»,-հայտարարեց Նիկլոլ Փաշինյանը:
Լուր եղավ, որ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել, սակայն հետո այդ լուրը հերքվեց: «Այս ամենը, սակայն, պետք է դիտել օրենսդրության տեսակետից: Այն պահին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, նրա հետ հրաժարական տվեց նաեւ ամբողջ կառավարությունը: Այս պահին ՀՀ-ում չկա կառավաուրթյուն:
Այսօր իրավաբանները, վերլուծելով օրենսդրությունը, ասել են, որ չի կարող լինել վարչապետի ԺՊ, հետեւաբար, նա ոչ թե վարչապետի, այլ առաջին փոխվարչապետի ԺՊ է: Թող նա չհամարձակվի իրեն համարել վարչապետ, թե չէ՝ դա կարող է համարվել քրեական հանցագործություն»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն ասաց նաեւ, որ այսօր Կարեն Կարապետյանը հրավիրել է ուժայիններին եւ առաջարկել արտակարգ դրություն մտցնել:
«Կարեն Կարապետյա՛ն, ուրեմն ամսի 23-ին Սերժ Սարգսյանը չէր ֆայմո՞ւմ, որ կարելի է արտակարգ դրություն մտցնել, դու եկել ես սատանի մայլեն քյանդրբազ ես խաղո՞ւմ: Թե ուզում ես՝ բախտդ փորձիր»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: