«Թեեւ մենք հաղթել ենք դևին, սակայն նրա ձագուկները փորձում են գլուխ բարձրացնել»
«Մեր հաղթարշավը շարունակվում է: Եվ թեեւ մենք հաղթել ենք դեւին, սակայն նրա ձագուկները փորձում են գլուխ բարձրացնել: Մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ ՀՀԿ-ն չհեռանա իշխանությունից», -քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» շարժման ակտիվիստ Տիգրան Ավինյանը:
Ժողովրդի թեկնածուն պետք է դառնա վարչապետ եւ պետք է անցկացվեն նոր՝ ազատ, արդար ընտրություններ: Ապա Տիգրան Ավինյանը խնդրեց մեկ մարդու պես վանկարկել ժողովրդի թեկնածուի անունը: «ՆԻ-կոլ, ՆԻ-կոլ» բացականչեց բազմությունը:
«Բոլոր ֆրակցիաները պետք է լսեն և կատարեն հայ ժողովրդի կամքը»,-հայտարարեց Տիգրան Ավինյանը: