«Իմ մասին տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում»․ Շիրակի մարզպետ
«Շտապում եմ տեղեկացնել, որ իմ մասին տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Այսօր շուտ եմ տուն եկել (19.30-ի կողմերը), քանի որ տղաս ջերմություն ունի:
Կարող եք այդ լուրը ճշտել «Հուսո Առագաստ» մանկապարտեզից: Շուտափույթ ապաքինման բարեմաղթանքները սիրահոժար ընդունում եմ»:
Այսպիսի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ ի պատասխան այսօր իր հրաժարականի մասին տարածված լուրերի: