Հրդեհ՝ Հարթագյուղ գյուղումՏավուշի թեմայից հետո ՔՊ-ում շատերն են նման տհաճ միջադեպերի մեջ հայտնվում, բայց չեն բարձրաձայնում․ «Հրապարակ»«Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինԱյսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հուսով է, որ Իսրայելը հակահարված չի տա ԻրանինՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ ցածր է մնում ԱՄՆ-ը չի կարող ստիպել Իսրայելին հրաժարվել Իրանին պատասխանելուց. փորձագետԱմասիայում փրկարարները գետից դուրս են բերել «Toyota»-ն Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Նախարարությունը մեծ ջանքեր է գործադրել․ Հայրապետյանը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Թուրքական իշխանությունն է միշտ առաջ տարել Ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը Արցախից բռնահանումից հետո ՀՀ-ում լույս աշխարհ են եկել 420 մանուկներ Նրանք, որ իրենց քաղաքական գործիչ են հայտարարել, պետք է պատասխանեն «ինչ անել» հարցին. Դանիելյան Պետությունը ոչ բարով ներկայացնող բարձրաստիճան այս պաշտոնյայի համար պաշտոնը անհագ հարստանալու համար է. Սողոմոնյան ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ դեսպան Փաշինյանի նյարդաջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները գիտեն՝ ինչի համար են այդտեղ. Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ, խեցգետիններին բաց են թողել լիճ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ոստիկանության գնդապետի և մայորի Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Ներսիսյան Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե կստեղծվի. հայտնի է կազմը Իրանական հարձակումն Իսրայելի դեմ խիստ անհամաչափ էր . Դևիդ ՔեմերոնՇղթայական ավտովթար՝ Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ. մանրամասներ Stop Nikol. ՔԻՀԿ-ն կուսումնասիրի Վահագն Չախալյանին բերման ենթարկելու դեպքը ԵՊՀ ուսխորհուրդը նշում է հիմնադրման 30 ամյակը․ ՈՒՂԻՂԱլեն Սիմոնյանը հանձնարարեց իրավապահ մարմիններին Սամվելի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել Նոյեմբերի 9-ի թղթի նախագծում Տավուշի գյուղերի հանձնման կետ կար, Նիկոլն ասել է՝ հանենք, ես կհանձնեմ (տեսանյութ) Սամվելը հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ Մելիքյան Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել Երթևեկության փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ Արմավիրում մկրտության արարողության մասնակիցները հնչեցրել են հայհոյանքներ և հարվածել միմյանց ՔՊ-ականի հետ միջադեպի մասնակիցը ձերբակալվել է խուլիգանության մեղադրանքով Ապրիլի 16-ին պլանային կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱրա՛, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում. Րաֆֆի Ասլանյան Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում 5 հազար դրամանոց թղթադրամներ իրացրելու մեղադրանքովՄակրոնը կոչ է արել մեկուսացնել Իրանը«Բռունցքդ բեր» նախաձեռնության բաց նամակը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովինՍամվել Վարդանյանին տնից տարան բաժին. Արամ ՄանուկյանՏղամարդը դանակով հարձակվել և 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետին. կան տուժածներ«Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է․ Շարմազանով
Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Աշոտյան
Բանակին նման ծանր հարված հասցնելն այս իշխանության հակապետական դրսևորումներից է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)«Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց (տեսանյութ)

Նոր զարգացումներ՝ վարչապետի թեկնածուի ընտրության հարցում. ժողովուրդը նոր թեկնածո՞ւ ունի

Նոր զարգացումներ են տեղի ունեցել «Իմ քայլը» շարժման ակտիվիստների շրջանում: Ցուցարարների շարքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների հայտնվելուց հետո, ակտիվիստների մեծ մասը փոխել է իր դիքորոշումը վարչապետի ընտրության հարցում: Նրանք, մինչ այս այլընտրանք չեն ունեցել և գերադասել են ՀՀԿ-ական վարչապետի փոխարեն տեսնել Նիկոլ Փաշինյանին. այժմ նշում են, որ իրենց հնարավորություն է տրվել նաև նոր թեկնածու տեսնել:

Համենայնդեպս, NEWSPRESS.am-ի հարցումների արդյունքում պարզվել է, որ ցուցարարներից շատերը հակված են ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

«Ապրի Նիկոլը, լավ տղա ա, էսքան մարդուն ոտքի հանեց, բայց շատ ուրախ եմ, որ Ծառուկյանը միացավ մեզ, ես նրա ցավը տանեմ, այ իսկական վարչապետը»,- մեզ հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը: Հարցին, թե իսկ չէի՞ք ցանկանա Փաշինյանը վարչապետ դառնա, տղամարդը պատասխանեց, «Ա՛յ քո հոգուն մեռնեմ, Փաշինյանը որ մեզ չհաներ, մենք դուրս եկողը չէինք, բայց շատ կուզեի՝ Ծառուկյանը լիներ»:

Ավելի երիտասարդ հարցվողներից մի քանիսն էլ նշեցին, որ ուրախ են, որ Փաշինյանն իրենց ոտքի հանեց ու իրենք այսօր իսկական ժողովրդավար երկիր ձևավորելու մեջ իրենց լուման են ներդնելու, և գոհունակություն հայտնեցին, այսօր շարժմանը մեծ ուժեր են միանում:

Հարցին՝ օրինակ ո՞ւմ կուզեիք այդ ուժերից տեսնել կառավարության կազմում, երիտասարդներից մեկը՝ Արմենը, պատասխանեց. «Օրինակ՝ հիմա, որ Գագիկ Ծառուկյանը միացավ մեզ, ես իսկապես կուզեմ իրեն տեսնել վարչապետ: Ճիշտ ա, ինքը մի քիչ ուշացավ ու առաջին փուլում մեզ հետ չէր, բայց պայքարն առջևում ա, հիմա ավելի կարևոր խնդիր ենք լուծելու՝ ՀՀԿ-ին չեզոքացնելու ենք, ու Ծառուկյանը հաստատ էն մարդն ա, ով կանգնելու ա ժողովրդի կողքին ու օգնի նրան: Չգիտեմ, ես կուզեմ, որ նա լինի վարչապետ»,- ասաց Արմենը:

Նա իր ընկերոջ՝ Սուրենի հետ էր: Այս երիտասարդն էլ վստահեցրեց, որ ինքը ևս կցանկանար Գագիկ Ծառուկյանին տեսնել վարչապետ:

Հարցին, թե նախաձեռնությանը միացել են նաև այլ քաղաքական ուժեր, օրինակ՝ ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստանը» և սատարում են ժողովրդական շարժմանը, արդյո՞ք այդ ուժերի մեջ չկան վարչապետի թեկնածուներ, Սուրենը պատասխանեց:

«Անկեղծ եմ ասում, մենք շատ ուրախ ենք, որ էսօր շատ ուժեր հասկացան, որ ժողովրդի ձայնը որոշիչ է ու միացան մեզ, դա մեր հաղթանակն է, բայց ես միշտ էլ ասել եմ, որ Ծառուկյանը մեր մարդն ա, այսինքն՝ նա, ով միշտ էլ ժողովրդի կողքին ա եղել՝ անկախ նրանից՝ ընդդիմություն ա եղել, թե իշխանություն»:

NEWSPRESS.am-ը խոսել է նաև այլ ակտիվիստների հետ, որոնցից մի քանիսն այսօր արդեն, երբ շարժմանը սատարում են այլ ուժեր, այնքան էլ կողմնորոշված չեն, թե կոնկրետ ում կընտրեն: Նրանցից մի քանիսը պատասխանեցին. «Դեռ կերևա»…