Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի երգն է երգում
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, իշխանությունը պարզապես «ընկավ» Կարեն Կարապետյանի գլխին: Այսօր պարզվեց, որ նաև Սերժ Սարգսյանի շորշոփն է «ընկել» վարչապետի պաշտոնակատարի գլխին:
Նախ նա հայտարարում է, որ երթերն ու միտինգները խաթարում են հասարակական կարգը, տնտեսական անկումը չի ուշանա, ներդրողների փաթեթները սեղանին են՝ հետաձգել են, զբոսաշրջությունը կնվազի: Այսինքն՝ նույնը, ինչ Սերժ Սարգսյանն էր ասում:
Ինչպես Սերժ Սարգսյանը հիշատակում էր անվտանգությունը, Կարեն Կարապետյանը մատնացույց է անում զորակոչը, տնտեսական աճը, աշխատավարձերը, ներդրումները:
Այսօր արդեն Երևանում ոստիկանությունը ծանր տեխնիկա է տեղադրել. Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Գասպարյանը հանդիպել են, և չի բացառվում, որ այդ հարցերը նույնպես քննարկվել են: Եթե Սերժ Սարգսյանի հանելուկային հրաժարականը չլիներ, ոստիկանության այդ նույն գործիքները Երևանում կլինեին արդեն Սերժ Սարգսյանի ձեռամբ:
Կարեն Կարապետյանին գազը տարել է
Կարեն Կարապետյանի հարցազրույցից պարզ է դառնում, որ նա նորություն չունի ասելու ժողովրդին. մեկ-երկու լրատվամիջոց, կանխագրված հարցեր... ինչպես Սերժ Սարգսյանի լավագույն տարիներին:
Ի՞նչ է Կարապետյանը ցանկանում անել, իհարկե, պահել այն իշխանությունը, որը որպես երկնային պարգև ընկավ գլխին, և նա ունի ՌԴ բարեհաճությունը, իսկ իշխանությունը պահելու համար նա արդեն ծանր տեխնիկա է տեղակայել Երևանում:
ՀՀԿ գազավիկը
Կարեն Կարապետյանն ամբողջովին յուրացրել է ՀՀԿ զինանոցը: Ինչպես իր գազավիկ մտերիմներին կապեց հանրության գլխին՝ որպես փորձանք, այնպես էլ դարձավ երդվյալ ՀՀԿ-ական:
Շատերը զգուշանում են, որ նա Սերժ Սարգսյանի կրթվյալ տեսակն է, և իրոք այդպես է, նա կրկնում է այն, ինչ ասել էր Սարգսյանը և անելու է այն, ինչ իրեն տրված է ՌԴ իշխանությամբ: Ակնհայտ է, որ Կարապետյանը, ինչպես Սարգսյանը վախեցնում էր հանրությանը, թե վատ կլինի՝ ակնարկելով Մարտի մեկը:
Կարեն Կարապետյանից զգուշանալ պետք է, քանի որ նա հանուն իշխանության պատրաստ է երկրում անգամ գազ բաց թողնել՝ իր բոլոր տհաճ հետևանքներով: