«Հրապարակ»․ Կարեն Կարապետյանի մտերիմները որոշել են կողքին լինել
«Հրապարակ» թերթը գրում է.
Հեղափոխության օրը՝ երեկոյան, ժամանել է ռուսաստանահայ գործարար, Կարեն Կարապետյանի մտերիմ Սամվել Կարապետյանը: Կ․ Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելիս նրա մտերիմները որոշել են կողքին լինել: Չնայած ՀՀԿ-ում նաեւ տեսակետ կա, որ եթե քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերվի, որ պիտի քվեարկեն Նիկոլի օգտին, ապա` «կքվեարկենք, հարց չկա՝ քաղաքական պայմանավորվածությունը կհարգենք»:
Իսկ մե՞ծ կլինի առնետավազքը ՀՀԿ-ից: «ՀՀԿ խմբակցությունից փախչողները գնալու տեղ չունեն, նրանք չեն կարող մաս կազմել որեւէ խմբակցության, ազատ պատգամավոր են դառնալու»:
Երեկ տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Նիկոլ հանդիպում: Ընդդեմ Կարեն Կարապետյան-ՀՅԴ ալյանսի՞, հարցրինք մեր աղբյուրին: «Հանուն Նիկոլի ապագա վարչապետացման, ապագայում էլ՝ ընտրություններին համատեղ մասնակցության»:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Կարեն Կարապետյանի եւ Ծառուկյանի ջրերը մի առվով չէին հոսում: Չի բացառվում, որ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ցուցադրաբար հրաժարական տա՝ ցուցադրելով, որ չի ուզում աշխատել Կարեն Կարապետյանի հետ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում