Կարծում եմ՝ աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների ժամանակը չէ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
Մենք երբեք չենք խոսել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին: արտասահմանյան լրատվամիջոցներին տված ասոուլիսում հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք շարունակում է կողմ լինել, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից:
«Իրականում, ներկայում իրավիճակը հետևյալն է. նման կազմակերպություններից դուրս գալը կարող է իրականացվել միայն հանրաքվեի միջոցով, բայց ես արդեն ասացի, որ մենք չենք պատրաստվում որևէ կտրուկ աշխարհաքաղաքական շարժում կատարել: Մենք պատրաստվում ենք անել այն, ինչ համապատասխան է ՀՀ շահերին: Կարծում եմ, որ աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների ժամանակը չէ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: