The Guardian-ը նոր տեղեկություններ է հրապարակել Ալիևների գաղտնի ունեցվածքի վերաբերյալ
The Guardian թերթը նոր տեղեկություններ է հրապարակել Ադրբեջանի նախագահական ընտանիքի՝ Ադրբեջանի ժողովրդից թալանած միլիարդների միջոցով Դուբայում ձեռք բերված ունեցվածքի վերաբերյալ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Հոդվածի հեղինակ Ջուլիետ Գարսիդը գրում է, որ Դուբայի Կումերյա պալմա արհեստական կղզու վրա գտնվող Սոֆիտել հյուրանոցային համալիրը, որի սեփականատերերի անունը խնամքով թաքցվում է, պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերին՝ Լեյլա և Արզու Ալիևաներին:
Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) տեղեկությունների համաձայն՝ Սոֆիտելի շենքը պատկանում է Դուբայում գրանցված և գործունեություն ծավալող Սահարա FZCO անունով ընկերությանը, որն, ըստ անանուն աղբյուրների, պատկանում է Ալիևի դուստրերին: