Ռուսաստանը առևտրային պատերազմ է սանձազերծում. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը առևտրային պատերազմ է սանձազերծում՝ արգելելով բելառուսական որոշ ապրանքների ներմուծումը Ռուսաստան՝ գրում է lenta.ru-ն:
Լուկաշենկոն նշել է, որ ողջ աշխարհում են առևտրային պատերազմներ մղվում, և որպես օրինակ բերել է ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները և հակառուսական պատժամիջոցները:
«Այո, մեզ մոտ օրինակների հետևից հեռուն պետք է չէ գնալ. վերցրեք թեկուզ «կաթնամթերային, մսամթերային և շաքարային» մարտերը, որ սանձազերծում է մեր ամենամոտ դաշնակիցը՝ արգելափակելով բելառուսական բնական մթերքների մուտքը իր շուկա»,- ասել է Լուկաշենկոն: